пятница, 28 декабря 2012 г.

Ներկայացում ,,Գարունածաղիկը,,

Դեկտեմբերի 14-ին մեծ ոգևորություն էր 5գ դասարանում:
Ուսուցչուհի Գայանե Գալստյանը հանդես եկավ իր հերթական հետաքրքիր մտահղացմամբ:
Պրեմիերա էր սպասվում. առաջին անգամ դպրոցի պատմության մեջ պետք է կայանար բեմականացում, որ անվանել էին ,,փողոցային ներկայացում,, կամ ,,ներկայացում՝ ոտքի վրա,,: Նրանք դա իրականացնելու էին երկար դասամիջոցի ընթացքում հենց միջանցքում:
Ամեն ինչ շատ լավ էր ու գեղեցիկ: Աշակերտները կարողացան հաջողությամբ ու համախմբված լուծել մայրենիի ուսուցչուհու՝ Գ. Գալստյանի կողմից առաջադրված խնդիրը: Ներկայացնում էին իրենց թեմաներից ՛՛Գարունածաղիկը՛՛: Սցենարի հեղինակն իրենք էին. Ավելացրել էին նոր կերպարներ, նոր երկխոսություններ. մասնակցում էր ամբողջ դասարանը: Զարմացած էին հանդիսատեսները. գոհ էին աշակերտներն իրենց աշխատանքից. ուրախ էր արդյունքից ուսուցչուհին:
,,Փողոցային ներկայացման,, հիմքը դրվեց դպրոցում:
Հուսով ենք՝ այն կդառնա ավանդական ու մի նոր գույնով կլցնի աշակերտների առօրյայի մի մասը::










Комментариев нет:

Отправить комментарий