Սեպտեմբերի 19-ն է: 5գ դասարանում մայրենիի հերթական դասն է: Աշակերտները կարդացել, սովորել էին հայ մեծ գրողներից Ավ. Իսահակյանի, Նար-Դոսի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Ստեփան Զորյանի ասույթները մեր հազարագանձ ու ճոխ լեզվի մասին: Նրանք ստացել էին հանձնարարություն՝ նշված գրողներից որևէ մեկի մասին հավաքել տեղեկություններ և պատրաստել հաղորդում կամ զեկուցում:
Դասարանում մեծ ոգևորություն էր. Պատրաստ էին դասին բոլորը. Նրանք դասամիջոցին փորձում էին ասելիքը, պատկերացնում էին իրենց որպես հաղորդավարներ կամ ամբիոնի առջև կանգնած զեկուցողներ:
Հնարավոր չէր առանց ժպիտի նայել նրանց իրարանցմանը:
Կարդում էին, ներկայացնում, իրենք էլ գնահատում էին իրենց աշխատանքը: Հետաքրքիր, բովանդակալից դաս էր:Ներկայացնում ենք պատառիկներ դասից:
Комментариев нет:
Отправить комментарий